Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վա՜յ մեզ, որ ապրում ենք այս ժամանակներում

Վա՜յ մեզ, որ ապրում ենք այս ժամանակներում
09.06.2025 | 10:33

Երբ կուսակրոն եպիսկոպոսը զավակ է ունենում, դա Եկեղեցու լուծելիք հարցն է:

Իսկ ի՞նչ անել, երբ այդ զավակը 16-րդ վարչապետի որոշմամբ դառնում է հատուկ ծառայության ղեկավար, հետո իրավապահ մարմնի ղեկավար ու սկսում է վարի տալ պետությունը, քաղմասներում քաղաքացիներին խոշտանգել, պառլամենտում երևալ որպես խուժան:

Ի՞նչ անել:

Սա զուտ եկեղեցական խայտառակություն չէ:

Սա զուտ քաղաքական խայտառակություն չէ:

Դուք խոհեմություն չեք դրսևորում: Դուք ընդամենը պահում եք ձեր կորպորատիվ էթիկետը, որպեսզի հանկարծ այս կեղտոտ պետության մեջ չհայտնվեք մենակի, մերժվածի դերում, ինչպես ՝ Քրիստոսը:

Վա՜յ մեզ, որ ապրում ենք այս ժամանակներում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ